2006 թվականի այս օրը Եվրոպառլամենտը բանաձև ընդունեց, որտեղ դատապարտում էր Ջուղայի խաչքարերի ոչնչացումը
1918 թ. – Լիտվան հռչակեց իր անկախությունը Գերմանիայից ու Ռուսաստանից։
1919 թ. – Նյու Յորքում ցուցադրվեց Հայոց Ցեղասպանության մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդ»։
1934 թ. – Ավստրիայում ավարտվեց 4 օր տևած քաղաքացիական պատերազմը։
1953 թ. – ծնվել է Թաներ Աքչամը, թուրք պատմագիր, սոցիոլոգ, առաջին թուրք գիտնականներից մեկն է, որ ճանաչում և բացահայտորեն քննարկում է Հայոց Ցեղասպանությունը։
1965 թ. – ծնվել է Ռոբերտ Էմմիյանը, հայազգի հայտնի հեռացատկորդ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր։
1968 թ. – ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Հեյլեվիլ քաղաքում սկսեց գործել «911» փրկարար ծառայության առաջին ստորաբաժանումը։
1999 թ. – Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցան ահաբեկչական պայթյուններ, որոնց հետևանքով զոհվեց 16 մարդ, վնասվածքներ ստացան մոտ 100-ը։
2005 թ. – սկսեց գործել Կիոտոյի արձանագրությունը։
2006 թ. – Եվրոպառլամենտը բանաձև ընդունեց, որտեղ դատապարտում էր Ջուղայի խաչքարերի ոչնչացումը։