211652_close_icon

ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման ծառայությունը համալրվեց նոր ամենագնաց շտապ օգնության մեքենայով

views-count2584 դիտում article-date 16:42 11-02-2016
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման սանավիացիոն ծառայությունը համալրվել է նոր ամենագնաց շտապ օգնության մեքենայով, իսկ բազային մեքենան վերասարքավորվել և վերազինվել է նորածնային սանավիացիայի պահանջներին ու չափանիշներին համապատասխան: Նշենք, որ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի սանավիացիոն ծառայությունն իրականացնում է առողջական տարբեր խնդիրներ ունեցող նորածինների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության բոլոր ծննդատներից «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունք, որը միակն է Հայաստանում: Ընթացիկ տարվա 1,5 ամիսների ընթացքում իրականացվել է 46 կանչ, որից 30-ը՝ ՀՀ մարզեր, այդ թվում՝ Կապան, Ալավերդի, Ախուրյան և այլ ուղղություններով: Եվ չնայած ձմեռային անբարենպաստ եղանակին ու ճանապարհների դժվարանցանելիությանը՝ ծառայության բուժանձնակազմը և վարորդները շարունակում են հերոսաբար իրականացնել իրենց դժվարին ու անչափ պատասխանատու աշխատանքը: [b]ԵՊԲՀ մամուլի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր