211652_close_icon

Արցախում 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, ևս 13 բուժառու վերակենդանացման բաժանմունքում է, որոնցից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Արցախի ԱՆ

views-count1545 դիտում article-date 16:59 07-01-2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:


«Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 13 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 13 հիվանդ, որոնցից երկուսը 4 և 2 ամսական երեխաներ:

ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։

Նմանատիպ նյութեր