211652_close_icon
views-count17780 դիտում article-date 12:29 27-05-2015

Հայտնի գործարարը դատից առաջ շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է վերակենդանացման բաժին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 27-ին, ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր, նախագահող Ալվարդ Հունանյանը հրապարակեց «Հին Էրիվանի» սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի դիմումը՝ ուղղված դատարանին: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Ա. Հունանյանը հետաձգեց նիստը՝ ասելով, թե հիմքեր չկան չհավատալու Մանվել Տեր-Առաքելյանին. նա դիմել էր դատարանին, որ գտնվում է վերակենդանացման բաժնում, չունի իր ներկայուցիչը դատարանում, ուստի խնդրել էր թույլ տալ, որպեսզի հաջորդ նիստին կարողանա իրացնել իր իրավունքները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մանվել Տեր-Առաքելյանը բողոքարկում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի անարդար որոշումը, որը կայացվել է այս տարվա փետրվարի 12-ին՝ գործարարին պատկանող անշարժ գույքի բռնագանձման վերաբերյալ «Յունիբանկի» օգտին: Գումարն ավելի քան 1.024.000.000 դրամ է: Դատական լսումների ընթացքում, որոնք ավելի քան 9 ամիս են տևել, Ռուբեն Ներսիսյանը էական օրենսդրական խախտումներ է թույլ տվել, որոնց մասին բազմիցս նշվել է մամուլում: Խախտումների վառ օրինակներից մեկն այն էր, որ նախավերջին դատական նիստի ժամանակ դատավորմ անակնկալ մատուցեց. հանկարծակի որոշեց անցնել արագացված դատավարությանը, եվ դա այն դեպքում, երբ դատավորը նախկինում բազմիցս մերժում էր «Յունիբանկի» փաստաբան Հ. Հարությունյանի միջնորդությունը արագացված դատավարությոան մասին: Ինչպես տեղեկացրեց «Հին Էրվանի» մամուլի ծառայությունը, այդ դատավարության փուլի ավարտին դատավորը հանկարծակի փոխել է իր որոշումը. Եւ որ դատավորի տարօրինակ պահվածքը հասկանալի էր՝ իր որոշմամբ նա ամբողջությամբ բավարարել է «Յունիբանկի» հայցը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նույն դատարանի մյուս դատավորը այդ նույն ժամանակաշրջանում մերժեց «Յունիբանկի» նմանատիպ հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը թողեց այդ որոշումը ուժի մեջ: Ձեռնարկատեր Մանվել Տեր-Առաքելյանը հույս ունի, որ Վերաքննիչ դատարանը այս անգամ էլ, ի տարբերություն առաջին ատյանի դատարանի, արդար որոշում կկայացնի: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր