Կառլո Անչելոտի. Զիդանը հաջողության կհասնի, քանի որ վառ անհատականություն է
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, որը մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի «Ռեալը», կարծիք է հայտնել, որ մադրիդցիների ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաջողությունների կհասնի այդ պաշտոնում:
«Կարելի է ասել, որ Զիդանին դեռ պակասում է փորձը: Սակայն եթե առանց փորձի մարդկանց աշխատանքի չվերցնեն, ապա վաղ թե ուշ աշխատող մարդ չի մնա:
Զիզուն մեծ մարզիչ դառնալու բոլոր նախադրյալներն ունի: Նա ունի խարիզմա, նա հիանալի գիտի ֆուտբոլը և շատ լավ է ծանոթ ակումբի յուրահատկություններին: Զիդանը հաջողության կհասնի, քանի որ վառ անհատականություն է և խաղացողները նրա համար կյանք կտան: Նա կփորձի յուրաքանչյուր ֆուտբոլիստից քամել լավագույն հատկանիշները», ասել է Անչելոտին: