Կառլո Անչելոտի. Զիդանը կարող է գլխավորել «Ռեալը»
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ ակումբի երիտասարդական թիմի մարզիչ Զինեդին Զիդանը ապագայում կարող է գլխավորել «Ռեալը»:
«Զիդանը ֆանտաստիկ մարզական նվաճումների է հասել: Այժմ էլ մարզչական փորձ է ձեռք բերում:
Զիդանն ունի հրաշալի մարզիչ դառնալու բոլոր հատկանիշները. նա ունի խարիզմա, բնավորություն և հարուստ փորձ: Ապագայում նա կարող է գլխավորել «Ռեալը» կամ մեկ այլ ակումբ: Վստահ եմ, որ նա հաջողակ մարզիչ կլինի:
Երբ ես Մադրիդ եկա, Զինեդինը ինձ շատ օգնեց: Նա շատ լավ հարաբերություններ ուներ Բենզեմայի և Վարանի հետ: Թիմում տրամադրությունները լավ էր զգում: Շատ կարևոր էր, որ նա ինձ հետ մի ամբողջ տարի աշխատեց:
Նա իսկապես բարձրակարգ մարզիչ կարող է դառնալ: Երբ նա խոսում է, խաղացողները լսում են նրան», ասել է Անչելոտին: