2009 դիտում
17:00 01-02-2016
Հանրապետությունում շարունակվում են սքրինինգային հետազոտությունները
2015թ. հունվարից մեկնարկած սքրինինգային հետազոտությունները շարունակվելու են նաև այս տարի: Ծրագրի շրջանակներում Հայաստանի բնակչության ռիսկային խմբերում իրականացնել են զանգվածային սքրինինգներ՝ ուղղված մի շարք հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և վերահսկմանը, ինչպես նաև մահացության նվազեցմանը:
Նախորդ տարվա ընթացքում իրականացվել է 58,602 ՊԱՊ թեստ: Նույն ժամանակահատվածում 197,110 քաղաքացու մոտ (տղամարդիկ՝ 32.8%, կանայք՝ 67.2%) իրականացվել է արյան մեջ քաղցի գլյուկոզի հետազոտություն, և շուրջ 270,490 քաղաքացի (տղամարդիկ՝ 34.2%, կանայք՝ 65.8%) անցել է զարկերակային գերճնշման հայտնաբերման սքրինինգ:
Նշենք, որ տարածքային պոլիկլինիկայում կամ սպասարկող ամբուլատորիայում զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի անվճար հետազոտություն են անցել 35-68 տարեկան քաղաքացիները և արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակի հայտնաբերման ու քաղցկեղի կանխարգելման նպատակով` 30-60 տարեկան կանայք:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
691 դիտում
13:14 31-01-2025
Փետրվարի 1-ին բոյկոտը շարունակում ենք. «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար