Աննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. Նիկոլ Փաշինյան
«Աննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ»,- այս մասին այսօր կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի քննադատություններին և պատասխանելով հարցին՝ արդյոք վարչապետն ու տիկինը միասին են ապրում։
«Դա նորմալ է, այն տեղերում, որտեղ հարկ է համարում խորհրդակցել, խորհրդակցում է, որտեղ պետք չէ, չի խորհրդակցում։ Չեմ նեղվում, որ քննադատում է, որովհետև Հայաստանում ժողովրդավարություն է, և եթե ուրիշները՝ «օտարները» քննադատում են, ընտանիքի անդամներն էլ իավունք ունեն»,- նշել է Փաշինյանը: