Ուսուցչի վարձատրության բարձրացումը մեզ համար սահմաններ չունի. ԿԳՄՍ նախարար
Հաջորդ տարի ուսուցիչների խրախուսման միայն հավելյալ ծրագրերով, չհաշված պահպանման ծրագրերով արդեն իսկ հաշվարկված աշխատավարձը, պլանավորված է ավելի քան 22 միլիարդ դրամ։ Համեմատության համար ասեմ, որ 2018-ին գործել է ուսուցիչների խրախուսման միայն մեկ ծրագիր՝ 263 միլիոն դրամով։ 1lurer.am-ի փոխանցմամբ, այդ մասին խորհրդարանում՝ 2027 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ միայն ուսուցիչների խրախուսման բյուջեն ավելացել է ավելի քան 84 անգամ։ 2025-ի ավարտի դրությամբ ամեն երրորդ ուսուցիչը՝ 9600 ուսուցիչ, արդեն իսկ հաջողությամբ հաղթահարել է կամավոր ատեստավորումը՝ իր վարձատրությունը միջինում կրկնապատկելով, իսկ այս տարվա ատեստավորմանը դիմել է ավելի քան 10 հազար ուսուցիչ։
«Կառավարության նոր ծրագրի համաձայն՝ արդեն իսկ շրջանառվում է կամավոր ատեստավորման հաջորդ շրջափուլի նախագիծը, որով դրույքաչափը նախատեսում ենք հասցնել 300 հազար դրամ՝ դրա նկատմամբ հաշվարկելով նաև 30, 40, 50 տոկոսանոց հավելավճարները, և սա նշանակում է, որ ուսուցչի վարձատրության բարձրացումը մեզ համար սահմաններ չունի, և ամեն նոր շրջափուլով դրա համար սահմանելու ենք նոր պայմաններ ու հնարավորություններ»,– նշեց ԿԳՄՍ նախարարը՝ հայտնելով, որ ատեստավորման ու տարակարգի մեխանիզմները ներդրվել են նաև քոլեջներում։
Ըստ Անդրեասյանի՝ հաջորդ տարի այս նպատակով քոլեջների դասախոսների վարձատրության բարձրացմանը հատկացվել է ավելի քան 1 մլրդ դրամ։
Նախարարը հայտնեց, որ տարակարգի հնարավորությունը գործում է նաև մանկապարտեզներում՝ պետության ֆինանսավորմամբ, ատեստավորվում են նաև սպորտի ու արվեստի դպրոցների ուսուցիչները՝ դարձյալ պետության ֆինանսավորմամբ։