211652_close_icon
views-count2709 դիտում article-date 13:45 21-03-2022

Տավուշում, Սյունիքում եւ Լոռիում կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման սքրինինգային ծրագրի շրջանակում 7000 կին է հետազոտվել

Տավուշում, Սյունիքում եւ Լոռիում կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման սքրինինգային ծրագրի շրջանակում 7000 կին մամոգրաֆիկ հետազոտություն է անցել:

Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ:

Նրա խոսքով, հետազոտված կանանց մոտ 10 տոկոսի մոտ հայտնաբերվել են շեղումներ, եւ նրանք հավելյալ հետազոտությունների են ուղղորդվել:

Արդյունքում 90-ը կարիք են ունեցել դեղորայքային կամ վիրահատական բուժման, 72 կնոջ մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, սակայն բուժման արդյունքում գրանցվել է 100 տոկոս առողջացում:

Նախարարի խոսքով՝ մարզերում ծրագրին լավ են արձագանքել, եւ դիմելիությունը շատ բարձր է: Մեկ կնոջ հետազոտությունը տեւում է մոտ 20 րոպե, եւ, ինչպես նշեց Ավանեսյանը, «ամբողջ օրվա գրաֆիկը լցված է»:

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրում պլանավորվում է ներառել նաեւ Շիրակի մարզը, իսկ ապագայում՝ նաեւ բոլոր այլ մարզերը:

Նմանատիպ նյութեր