211652_close_icon

Շարժական մամոգրաֆը Հայաստանում է․առաջիկայում կսկսվի կրծքագեղձի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագիր. Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1212 դիտում article-date 15:18 28-05-2020
Հայաստանի մոտ 1 ամսից կսկսվի կրծքագեղձի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագիրը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և տեսանյութ տեղադրել։ «Մեր մամոգրաֆը վերջապես ժամանեց Իտալիայից։ Մոտ մեկ ամսից կսկսենք կրծքագեղձի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագիրը, որը կհամակարգվի Առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից»,- նշել է Թորոսյանը։ Նա հայտնել է, որ առաջին մարզը կլինի Լոռին, իսկ ծրագրի մեկնարկին մոտ կհայտնեն դրա բոլոր մանրամասները։ Հայաստանի մարզերում կիրականացվեն կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ։ Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա 50-69 տարեկան կանանց անցնել մամոգրաֆիայի անվճար հետազոտություն՝ կանխարգելելով հիվանդությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր