924 դիտում
20:50 16-11-2018
«Շատ կարևոր է, որ մեր համաքաղաքացիները տարվա մեջ գոնե մեկ անգամ անցնեն կանխարգելիչ անհրաժեշտ հետազոտություններ». Երևանում անցկացվել է սքրինինգային ծրագիր
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջին անգամ անցկացվել է «Ածխաջրածնային փոխանակության խանգարմամբ և սրտանոթային շատ բարձր ռիսկով պացիենտների վարման արդյունավետության գնահատում» սքրինինգային ծրագիրը: Ծրագրի նպատակը հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումն է:
Մեկ տարի տևողությամբ ծրագրի շրջանակում իրականացված ուսումնասիրություններին մասնակցել է ավելի քան 2000 քաղաքացի: Ավելորդ քաշ, զարկերակային բարձր ճնշում և շաքարային դիաբետ ունեցող 200 հոգի անվճար անցել է լաբորատոր խորացված և ոչ մատչելի հետազոտություններ: Շահառուներին տրամադրվել են նաև զարկերակային ճնշման և գլյուկոզայի չափման հատուկ սարքավորումներ, որոնց առցանց կապի միջոցով համապատասխան տվյալները ավտոմատ փոխանցվում են բժիշկներին: Փաստացի, քաղաքացիները գտնվում են մասնագետների շուրջօրյա հեռահար հսկողության տակ:
Ծրագրի նախնական արդյունքների ամփոփիչ միջոցառման ընթացքում ներկայացվել են համաբուժարաններում մինչ օրս կատարված ուսումնասիրություններն ու արձանագրված ցուցանիշները:
Նախաձեռնությունն իրականացվել է Երևանի քաղաքային էնդոկրին դիսպանսերի և Հայաստանի սրտաբանական ասոցիացիայի հետ համատեղ:
«Ծրագիրն իրականացվում է քաղաքապետարանի միջոցներով և ընդգրկում է մի քանի փուլ: Շատ կարևոր է, որ մեր համաքաղաքացիները տարվա մեջ գոնե մեկ անգամ այցելեն քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններ և անցնեն կանխարգելիչ անհրաժեշտ հետազոտություններ: Կոչ ենք անում նաև՝ վարել առողջ ապրելակերպ»,-նշել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:
Երևանի գլխավոր սրտաբան, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյանը, կարևորելով ծրագրի իրականացումը, ընդգծել է սրտանոթային հիվանդությունների տարածվածությունը:
«Ուսումնասիրությունները թույլ կտան ունենալ վիճակագրական առավել հստակ տվյալներ: Իսկ ծրագրի ավարտին երկու հիմնախնդիրների ՝ զարկերակային ճնշման և դիաբետի հսկողության ու բուժման արդյունավետության բարձրացման վերաբերյալ կներկայացվեն նոր ուղիների ներդրման առաջարկություններ: Երևանի համար սա աննախադեպ գիտական նախագիծ է, որը, վստահ եմ, իր դրական արդյունքները կտա»,- նշել է Պարունակ Զելվեյանը:
Քաղաքային էնդոկրին դիսպանսերի տնօրեն Անուշ Բունիաթյանն իր հերթին նկատել է, որ ծրագիրը նաև կարևոր սոցիալական նշանակություն ունի:
Կազմակերիչները նշում են, որ հետագայում կքննարկվի նաև ծրագրի շարունակականության հնարավորությունը:
Նմանատիպ նյութեր
1554 դիտում
18:15 25-02-2016
«Մեր համաքաղաքացիները պետք է իմանան, թե ուր է ուղղվում Երևանի բյուջեի յուրաքանչյուր լուման». Տարոն Մարգարյան
Այս բաժնից
781 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
886 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
634 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին