30415 դիտում
13:14 09-01-2016
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են պայմանագրային զինծառայողի, նախարարի օգնականի, Ազգային ժողովի լուսանկարչի և տաքսի ծառայության Нива-ն, Porsche Cayenne-ը, BMW-ն և Վազ 21906-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սամաններում Ռուբինյանց փողոցի թիվ 41/1 շենքի դիմաց բախվել են Թալին քաղաքի բնակչ, 25-ամյա Խաչիկ Հարությունյանի վարած Վազ 21219 մակնիշի 11 ՍՕ 411 համարանիշի, Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Անի Մանուկյանի վարած Porsche Cayenne մակնիշի 77 ZD 777 համարանիշի, 30-ամյա Տիգրան Մանուկյանի վարած BMW մակնիշի 35 TM 100 համարանիշի և 49-ամյա Սամվել Մելոյանի վարած Վազ 21906 մակնիշի 34 AV 006 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Խ. Հարությունյանն ու նրա ուղևոր՝ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի բնակիչ, 27-ամյա Արա Սիմոնյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Խ. Հարությունյանը ծառայում է Ոստիկանության զորքերի N զորամասում, վիրավորը նույնպես ծառայում է նույն զորամասում: Վարորդներից Ա. Մանուկյանն աշխատում է ՀՀ Սպորտի նախարարի օգնական, Տ . Մանուկյանը՝ Ազգային ժողովում՝ որպես լուսանկարիչ, իսկ Ս. Մելոյանը՝ «Ջրվեժ» տաքսի ծառայությունում՝որպես վարորդ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+