1087 դիտում
19:14 22-12-2015
Հայաստանի արտգործնախարարը ներկա գտնվեց Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200 ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը
Դեկտեմբերի 22-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկա գտնվեց Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը։
Միջոցառմանը ներկա էին ՄԳԻՄՕ-ի ռեկտոր, ակադեմիկոս Անատոլի Տորկունովը, ԲՈւՀ-ի դասախոսներ, շրջանավարտներ և ուսանողներ։
Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Խորհրդանշական է, որ երկու ամիս առաջ Երևանում կայացած ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումն անցավ հենց Լազարյան ճեմարանի 200-ամյակի խորագրի ներքո ու դրան նվիրված մի շարք միջոցառումներ էին կազմակերպվել, որոնցից էին՝ միջազգային ֆորումի թեմատիկ նիստերից մեկը, հոբելյանին նվիրված գրքերի շնորհանդեսը, հատուկ այդ կապակցությամբ թողարկած նամականիշի մարումը, լուսանկարչական ցուցահանդեսը։ Հենց այդ ժամանակ էլ միտք ծագեց այդ ցուցահանդեսը ներկայացնել նաև Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, և ուրախ եմ, որ այսօր այն կյանքի է կոչվում։
Ինձ համար՝ որպես արաբագետի, արևելագետի, ՄԳԻՄՕ-ի շրջանավարտի, Հայաստանի արտգործնախարարի, մեծ պատիվ է ձեզ հետ միասին ներկա գտնվելու այս ցուցահանդեսի բացմանը։ Լազարյան ճեմարանի պատմությունը Հայաստանի և Ռուսաստանի պատմության վառ էջերից է։ Այն Մոսկվայի արևելագիտական դպրոցի և ՄԳԻՄՕ-ի պատմության կարևորագույն էջերից է։
Ըստ էության, Ռուսաստանում Լազարյան ճեմարանը հանդիսացել է դիվանագետների պատրաստման առաջին մասնագիտացված կրթօջախը և միաժամանակ դարձել է հայկական մշակույթի կարևոր կենտրոն։ Այստեղ են ուսանել բազմաթիվ ականավոր գործիչներ, հայ, ռուս, այլ ժողովուրդների ներկայացուցիչներ։ Լազարյան ճեմարանի հետ առնչվել են այնպիսի մեծեր, ինչպիսիք են՝ Պուշկինը, Լերմոնտովը, Գրիբոևդովը, Այվազովսկին, Տուրգենևը և շատ այլոք։ Լազարյան ճեմարանի առաքելությունը միգուցե լավագույն ձևով ներկայացրել է հայտնի ռուս պատմաբան Սերգեյ Գլինկան, բնութագրելով այն որպես հոգիների և մտքի մերձեցման օջախ»։
ՄԳԻՄՕ-ի ռեկտոր, ակադեմիկոս Անատոլի Տորկունովն իր խոսքում անդրադարձավ Լազարայանի հարուստ գիտական և գրական ժառանգությանը՝ նշելով.
«Ճեմարանում ստեղծվել էր մի յուրահատուկ գրադարան, որտեղ հավաքված էին հազվագյուտ հրատարակության հազարավոր հատորներ, եզակի ձեռագրեր, որոնց մի փոքր մասն է միայն պահպանվել ՄԳԻՄՕ-ի գրադարանում։ Այդուհանդերձ, Լազարյան ճեմարանի գրական ժառանգությունը համարվում է մեր համալսարանի գրադարանի զարդը։ Լազարյան ճեմարանի շնորհիվ մեզ են հասել անգամ XIII դարի ձեռագրեր»։
Այնուհետև Էդվարդ Նալբանդյանը շրջայց կատարեց ցուցահանդեսում, ծանոթացավ ՄԳԻՄՕ-ի գրադարանի հազվագյուտ գրքի մասնաբաժնում պահպանվող Լազարյանների գրադարանի ցուցադրությանը։
Ցուցադրվող նմուշների մեջ ներկայացված են լուսանկարներ Լազարյանների ընտանիքի, նրանց ծավալած գործունեության վերաբերյալ, ինչպես նաև` Լազարյան ճեմարանի հիմնադրմանը, կառավարմանն առնչվող փաստաթղթեր։
Ցուցանմուշներում առանձնահատուկ տեղ են գրավում Լազարյան ճեմարանի շինության մասին տեղեկությունները, առկա են Ճեմարանի կողմից հրատարակված աշխատությունների եզակի նմուշներ, ուսանողների, շրջանավարտների և դասախոսների լուսանկարները, նրանց շնորհած պատվոգրերը և մեդալները։
Նմանատիպ նյութեր
1056 դիտում
22:22 07-12-2015
Կլոր-սեղան քննարկում` նվիրված Լազարյանների արևելյան լեզուների ինստիտուտի 200-ամյակին
2491 դիտում
17:16 23-09-2017
Մի՛ եղեք այդքան երախտամոռ. Վահրամ Մարտիրոսյանը՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանի օպտիմալացման մասին
5253 դիտում
20:40 14-09-2016
Երևանի քաղաքապետը ներկա է գտնվել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը
Այս բաժնից
760 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
631 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
433 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը