5286 դիտում
20:40 14-09-2016
Երևանի քաղաքապետը ներկա է գտնվել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում ներկա է գտնվել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Չկա անկախություն ուրիշի գծած սահմաններում» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը:
Քաղաքապետին ներկայացնելով ցուցանմուշները՝ թանգարանի տնօրենը նշել է, որ ցուցահանդեսում ներկայացված են թանգարանի համապատասխան հավաքածուի մի մասը կազմող 1988-1990- ական թվականների արցախյան շարժման բնօրինակ պաստառներ, որոնք թանգարանի աշխատակիցների կողմից ձեռք են բերվել դեռևս 1990- ականներին: Նաև նշվել է, որ դրանց բովանդակությունն, ըստ էության, ամբողջացնում է անկախության համար մղված պայքարի ողջ գաղափարախոսությունը:
Ցուցահանդեսին ներկա հյուրերը նկատել են, որ նախաձեռնությունն իսկապես մեծ խորհուրդ ունի. այն յուրօրինակ դաս է սերունդներին, ովքեր պետք է պահպանեն համազգային պայքարի շնորհիվ ձեռք բերված անկախ պետականությունը:
Նմանատիպ նյութեր
9339 դիտում
20:08 22-05-2018
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
412 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
844 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
721 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը