2494 դիտում
17:16 23-09-2017
Մի՛ եղեք այդքան երախտամոռ. Վահրամ Մարտիրոսյանը՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանի օպտիմալացման մասին
«Ռուսները մեզ հետ այսպես են վարվում, երբ ինչ-որ դիմադրություն են տեսնում ու իրենց դուրը չի գալիս: Այսինքն՝ ստացվում է, որ եթե Հայաստանում հայոց լեզվի իրավունքները պաշտպանում ենք, ուրեմն պետք է փակեն ճեմարանը»,- այսօր հրավիրված ասուլիսում այսպիսի տեսակետ հայտնեց գրող Վահրամ Մարտիրոսյանը, անդրադառնալով Մոսկվայի «Լազարյան եղբայրների անվան» թիվ 2042 դպրոցի (Լազարյան ճեմարան) օպտիմալացմանը, որտեղ սովորում են 650 աշակերտ (310-ը հայ երեխա է):
Մարտիրոսյանի գնահատմամբ՝ վերջին շրջանում «աննախադեպ հարձակում է սկսվել հայոց լեզվի վրա»։
«Բացի հայապահպանման խնդիր լուծելուց, Հովհաննես Լազարյանն էր, որ Ռուսական կայսրությունում առաջին անգամ բացել է ռուսական օրիորդաց դպրոց: «Ռուս օրիորդներին է կրթել, որի արդյունքում ռուս մշակույթի ծաղկում է եղել: Մի՛ եղեք այդքան երախտամոռ, Լազարյանները, հայ խոջայական կապիտալը հսկայական դեր են խաղացել Ռուսաստանի Արևմուտքից հսկայական կախում չունենալու գործում: Մի՛ խոսեք ձեր դաշնակիցների հետ ուժի լեզվով, որովհետև ուժը ծնում է հակահարված, ինչքան էլ ռուսամոլորություն լինի, դուք ինքներդ տրամադրում եք հայերին ձեր դեմ»,- ասաց գրողը:
Վահրամ Մարտիրոսյանը հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ին հատկացված շենքը վերածվել է ռուսական լիցցեի: «Չեմ հասկանում ինչ ճարպկությամբ ձեռք բերեցին, երբ մեծ շահ կա, կոպեկներով վաճառվել է 15 հազար դոլարի կարգի, 1600 քառակուսի մետր, քաղաքի կենտրոնում: Հարյուրապատիկ մեծ շահ են ստանալու գործարքի արդյունքում և հիմա Լազարյան եղբայրների անվան» դպրոցի պատմությունը»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
2749 դիտում
10:03 14-02-2014
Դուք վաբշե շա՞ռ եք լրագրողներով, սաղդ, ոչ միայն դու, ռադ եղեք, ս…ր եղեք. Իրավունք
Այս բաժնից
2914 դիտում
23:58 23-12-2024
Գեղարքունիքի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի
871 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
712 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը