10760 դիտում
19:27 14-12-2015
Կարապետյանները չեն օգնում սեփական հայրենիքին որևէ պաշտոնի ակնկալիքով. Slaq.am
Քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սամվել Կարապետյանը РБК Daily թերթին տված հարցազրույցում մի քանի կարևոր չակերտներ է բացել` մասնավորապես նշելով, որ «Հայկական էլէկտրական ցանցերը» իր ընկերությունը գնել է այն պարագայում, երբ ՀԷՑ-ը միլինավոր դոլարների պարտքեր ունի և գտնվում է ոչ բարվոք վիճակում` հայտարարելով, որ այս գործարքն իր համար ոչ միայն բիզնես նշանակություն ունի, այլ նաև` սեփական հայրենաիքի կողքին կանգնելու մոտիվացիա: Մյուս կողմից պարոն Կարապետյանն ընդգծել է, որ իր ենթակայությամբ ՀԷՑ-երը շատ արագ կվերափոխվեն` դառնալով շահույթ բերող բիզնես:
Փաստացի Սամվել Կարապետյանն ընդգծում է , որ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ համակարգում ահռելի գումարներ են ներդնում` սեփական պետության կողքին կանգնելու նպատակով: Սա հայրենանվեր և բարի գործ է:
Մյուս կողմից, Սամվել Կարապետյանն ընդգծել է, որ իր ընտանիքի կողմից իրականացվող բարեգործական և բիզնես ներդրումները Հայաստանում որևէ քաղաքական ենթատեքս չունեն և Կարապետյանները չեն օգնում սեփական հայրենիքին որևէ պաշտոնի ակնկնալիքով, և անկախ այն բանից Կարեն Կարապետյանը Հայաստանում քաղաքական պաշտոն կունենա, թե` ոչ, Կարապետյանների ընտանիքը շարունակելու է կանգնել սեփական պետության կողքին:
Ի դեպ, ժամանակին Կարեն Կարապետյանը կամովի հրաժարվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի ազդեցիկ պաշտոնից , իսկ հետագայում չցանկացավ զբաղեցնել երկրի թիվ երկրորդ քաղաքական Ազգային ժողովի նախագահի պաշտոնը:
Բարերարի իմիջը շատ ավելի թանկ է, քան շատ և շատ պաշտոններ:
Մանրամասներն` [url=http://www.slaq.am/arm/news/1068366/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
694 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
586 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
790 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am