3141 դիտում
12:12 29-11-2018
Մասնակցում եմ ընտրություններին` իմ ժողովրդին ու հայրենիքին ծառայելու պատրաստակամությամբ. Արթուր Կիրակոսյան. slaq.am
Դեկտեմբերի 9-ին տեղի կունենա Հայաստանի համար ներքաղաքական ամենակարևոր իրադարձությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որին կմասնակցի 11 ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք:
[url=http://www.slaq.am/arm/news/1286761/?fbclid=IwAR3Pd500dACzsG7THmB54LLXB1YofXWAGYR5KUqbYNk8yHoVpnTaWRh3ocI]Slaq.am[/url]-ի զրուցակիցն է Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար, ԱԺ ընտրություններում թիվ 4 ընտրատարածքից Հանրապետական կուսակցության կողմից ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածու Արթուր Կիրակոսյանը:
[b]-Պարո՛ն Կիրակոսյան, առաջիկայում Հայաստանի համար ներքաղաքական ամենակարևոր իրադարձություններն են խորհրդարանական ընտրությունները: ՀՀԿ-ն առաջադրել է Ձեր թեկնածությունը: Հետաքրքիր է իմանալ, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ընտրություններին:
[/b]
-Այժմ առիթ է հանդիսացել, որպեսզի իմ աշխատանքային փորձն ու գիտելիքները օգտագործեմ իմ ժողովրդի շահերը սպասարկելու համար, և որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես ժողովրդի խնդիրներով մտահոգ մարդ, չեմ կարող անմասն մնալ մեր հայրենիքում ծավալվող իրադարձություններին, անտեսել այն մարտահրավերները, որոնք ծառացել են մեր պետության առջև: Լինելով պետականամետ գործիչ ու հաշվի առնելով իմ մասնակցությունը պետականաշինությանը, առաջնորդվելով իմ ժողովրդին ու հայրենիքին ծառայելու պատրաստակամությամբ, որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը:
[b]-2013 թվականից ղեկավարում եք Նուբարաշեն վարչական շրջանը, , բավականին աշխատանքներ եք իրականացրել, Ձեզ ճանաչում և հարգում են, որո՞նք եք համարում Ձեր կողմից իրականացված ամենանշանակալի ծրագրերը վարչական շրջանում:
[/b]
- Վերջին 5 տարիների ընթացքում կատարվել են լայնածավալ բարեկարգման, վերանորոգման և շինարարական աշխատանքներ: Կառուցվել է շախմատի դպրոցը, կառուցապատման ավարտին է հասել մեր բոլորի համար բաղձալի մանկապարտեզը, հիմնանորոգվել են երաժշտական դպրոցը, գրադարանը, կենտրոնական զբոսայգին, թվով 10 թեք տանիքներ, բոլոր հարթ տանիքները, վերանորոգվել են 60 շքամուտք, վթարային պատշգամբներ, կառուցվել է 13 բակային տարածք, 1 մինի ֆուտբոլի դաշտ, 6200 գծմ ջրագիծ, շուրջ 13 կմ արտաքին լուսավորության նոր ցանց, ստեղծվել են շուրջ 15000 քմ կանաչ տարածքներ, իրականացվել են որակյալ սանմաքրման և աղբահանության աշխատանքներ, կատարվել են շուրջ 60000քմ ասֆալտապատման աշխատանքներ, իրականացվել են սոցիալական ծրագրեր և բազմաթիվ այլ միջոցառումներ: Այս տարիների ընթացքում մենք որդեգրել ենք բնակիչների հետ սերտ կապի գաղափարախոսությունը, ոգևորվել հաջողություններով, հպարտացել բնակչի կողմից հնչող գովասանքի խոսքերով և հաշվի առել նաև առողջ քննադատությունը: Մեր դռները մշտապես բաց են եղել մեր սիրելի բնակիչների առջև, եղել ենք պարզ, շիտակ և հաշվետու, աշխատել ենք մեծ նվիրվածությամբ, սրտացավությամբ և վարչական շրջանին վերաբերվել մեր հայրական օջախի պես:
[b]- Ի՞նչ կարգախոսով եք հանդես գալու նախընտրական քարոզարշավի ժամանակ:
[/b]
- Ես առաջնորդվելու եմ ՀՀԿ կարագախոսով «Եթե մտահոգ ես», այն հոգեհարազատ է ինձ և իմ կարծիքով շատ ազդեցիկ:
[b]-Այսօր մեր երկրի վարած քաղաքականությունից պարզ է դառնում, որ մենք իրոք շատ բան ունենք մտահոգվելու` թե ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ:
Որպես պատգամավոր` ի՞նչ առաջնային խնդիրներ եք բարձրաձայնելու:[/b]
- Այս առաջադրումն ինքնանպատակ չէ, կյանքի են կոչվելու բազում ազգանպաստ ծրագրեր, իրականացվելու են նոր գաղափարներ, ԱԺ բարձր ամբիոնից ներկայացնելու եմ ժողովրդի մտահոգություններն ու խնդիրները:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.slaq.am/arm/news/1286761/?fbclid=IwAR3Pd500dACzsG7THmB54LLXB1YofXWAGYR5KUqbYNk8yHoVpnTaWRh3ocI]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2442 դիտում
23:13 16-02-2015
Վարդանի ծառի մոտ հայրենիքին ծառայելու երդում տվեցին նորակոչիկները
1801 դիտում
14:10 27-03-2017
Հայրենիքին արժանապատիվ ծառայելու բանաձևը. Ստեփան Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
868 դիտում
21:40 07-01-2025
Տեղի է ունեցել ՔՊ վարչության՝ այս տարվա առաջին նիստը
1408 դիտում
19:53 07-01-2025
ՊՆ–ն զորակոչիկների հարազատներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
1336 դիտում
19:44 07-01-2025
Ջալալ Հարությունյանի դատական գործը ավարտական փուլ է մտնում. վճիռ կհրապարակվի. armlur.am