9448 դիտում
22:11 01-02-2018
Որևէ սանկցիաներ կամ ցուցակներ չեն կարող ստիպել Սամվել Կարապետյանի պես մեծ հայորդուն հրաժարվելու Սեփական հայրենիքին աջակցելու մտածողությունից. Մենուա Հարությունյան
[b]Մենուա Հարությունյանը իր [url=https://web.facebook.com/menua1?hc_ref=ARR4EFRnWGjPu5-j25EAJNiROlTKBSxDeeWZEU-xggRTtJMrCswcvvZzAZ62KiaHdK8]ֆեյսբուքյան էջում[/url] գրում է.[/b]
Սամվել Կարապետյանի մեսիջը.
Այս օրերին, երբ շատ է խոսվում «Կրեմլյան ցուցակում» ընդգրկվելու մեծ բարերար Սամվել Կարապետյանի և ռուսաստանաբնակ մեր մյուս հայրենակիցների մասին, իբրև հայտնվելով հակառուսական սանկցիաների ծիրում՝ Սամել Կարապետյանը դադարեցնելու է ներնդրումներ և բարեգործություններ կատարել Հայաստանում և Արցախում:
Ի չիք դարձան բոլոր խոսակցությունները, քանզի հենց այսօր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում Սամվել Կարապետյանի ներկայացուցիչը հայտարարեց, որ մեծ բարերարն այսուհետ ևս կանգնելու է Արցախի կողքին. Արցախի չորս երեխա ունեցող ընտանիքներին կտրամադրվի 4000-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Հենց այս պահին նման հայտարարությունը մեսիջ էր Սամվել Կարապետյանից, ուղված բոլոր նրանց, ովքեր փորձում են անհարկի շահարկել պարոն Կարապետյանի գործունեությունը Հայաստանում և Արցախում:
Իդեպ այսօր բարերարը ևս մեկ հետաքրքիր մեսիջ ուղղեց, հայտարարելով, որ այսուհետ Արցախում նախատեսված բոլոր ծրագրերը կյանքի է կոչելու հենց «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով:
Փաստացի Սամվել Կարապետյանն իր հայտարարությամբ բարձրացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերակատարումը, կոչ անելով աշխարհի մեծահարուստ հայերին անհատական ձևաչափերով բարեգործությունը տեղափոխել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներքո:
Այնպես, որ որևէ սանկցիաներ կամ ցուցակներ չեն կարող ստիպել Սամվել Կարապետյանի պես մեծ հայորդուն հրաժարվելու Սեփական հայրենիքին աջակցելու մտածողությունից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1396 դիտում
19:53 07-01-2025
ՊՆ–ն զորակոչիկների հարազատներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
1330 դիտում
19:44 07-01-2025
Ջալալ Հարությունյանի դատական գործը ավարտական փուլ է մտնում. վճիռ կհրապարակվի. armlur.am
1117 դիտում
18:38 07-01-2025
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Սուրեն Պապիկյանի հետ