211652_close_icon
views-count2276 դիտում article-date 10:17 14-06-2014

Մեծահարուստ Կարապետյանները. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ-ում Կարապետյան ազգանունը կրող պատգամավորներից ոմանք ազգանունից բացի այլ ընդհանրություններ էլ ունեն՝ մեծ և ավելի մեծ կարողություն։ Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը 2013թ. հարկային տարվա հայտարարագրում նշել է 210 հազար դոլար և 230 մլն դրամ։ Նրա տարեկան եկամուտը կազմել է 63,5 մլն դրամ, որից 2,8 մլն դրամն աշխատավարձն է, 60,7 միլիոնը՝ շահաբաժին։ Կարեն Կարապետյանը 2012թ. ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում նշել է, որ «Արծնապատ ամանեղենի գործարան» ԲԲԸ-ում և «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ-ում ունի համապատասխանաբար 33,15 տոկոս և 15 տոկոս բաժնեմասեր։ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանը 2013թ. հարկային տարում 400 մլն դրամով ձեռք է բերել արտադրական նշանակության շինություն, ինչպես նաև 40 հազար դոլարով՝ «Լեքսուս GX 400» մակնիշի ավտոմեքենա։ Պատգամավորի դրամական միջոցները կազմել են 600 մլն դրամ, 3,4 մլն դոլար և 150 հազար եվրո։ Որպես տարեկան եկամուտ Կարապետյանը հայտարարագրել է ընդամենը 3 մլն դրամ աշխատավարձ։ Պատգամավորի կինը՝ Սառա Մելքոնյանը, 30 հազար դոլարով ձեռք է բերել «Մերսեդես Բենց E 350» մակնիշի ավտոմեքենա։ Վահան Կարապետյանը ունի նաև 1 բնակարան, 2 հողամաս, 1 կիսակառույց տարածք, 1 շենք և մեկ բենզալցակայանի հողամաս՝ բոլորը Երևանում։ Պատգամավորն ունի նաև 5 ավտոմեքենա՝ 2 ջրատար, 1-ական «ԿԱՄԱԶ», «Ինֆինիտի» և «Ռենջ Ռովեր»։ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Կարապետյանը նշել է երկու բնակարան, չորս հասարակական նշանակության շինություն, 1-ական անավարտ շինություն և ավտոտնակ։ 2013թ. հայտարարագրում նշել է 5 մլն դրամ դրամական միջոցներ, ինչպես նաև 11,3 մլն դրամ եկամուտ, որից 2 մլն դրամը՝ աշխատավարձ, 9,7 մլն դրամը՝ այլ եկամուտներ։ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարոն) հայտարարագրել է 60 մլն դրամ և 120 հազար դոլար դրամական միջոցներ, իսկ նրա կինը՝ Համիկ Ստեփանյանը, 80 մլն դրամ և 220 հազար դոլար։ Կարո Կարապետյանը երկու տուն ունի Արարատի մազում և 1 հողամաս»։

Նմանատիպ նյութեր