211652_close_icon
views-count553 դիտում article-date 21:33 18-11-2026

Բուլդոզերով լինի, ինքնաթիռով, թե նյարդային ճնշմամբ՝ Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան

Ի՞նչ է տեղի ունեցել Դուբլինում, որ մենք ականատես ենք այսօրվա իրավիճակին։ Ինչ-որ խնդիրնե՞ր են առաջացել։ Ճնշո՞ւմ է եղել։ Դրա մասին նոյեմբերի 18-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ դիմելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գրում է news.am-ը։

«Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջարկ կանի, որից մենք չենք կարողանա հրաժարվել։ Հինգ օր անց հատուկջոկատայինները եկան մեր տները, մեր ընկերների տները, մեր ընկերություններ։

Բուլդոզերով լինի, ինքնաթիռով, թե նյարդային ճնշմամբ՝ Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու։ Ժողովուրդը 1991 թվականին որոշել է գնալ անկախության ճանապարհով՝ ընդունելով Անկախության հռչակագիրը։

Մենք կարող ենք լուծել մեր Սահմանադրության հարցերը, դա չպետք է որոշեն Ջեյհունն ու Իլհամը։ Սահմանադրության պատճառով երբեք հակամարտություններ չեն ծագել։

Վաշինգտոնում արդեն նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, այնտեղ Սահմանադրությունը փոխելու մասին կետ չկա, բերեք այն՝ կընդունենք»,- նշել է Կարապետյանը։

«Դուբլինում հաջող բանակցություններ են տեղի ունեցել, որոնց ընթացքում արձանագրվել է, որ երկու երկրների ղեկավարները վերահաստատել են հակամարտությանը վերջ դնելու իրենց քաղաքական կամքը։ Թող ժողովուրդը որոշի։

Ուզում եք ինձ հեռացնել՝ լավ, գնանք հանրաքվեի։ Երկու դեպքում էլ ես հեռանում եմ։ Եթե մարդիկ չեն քվեարկում Սահմանադրությունը փոխելու օգտին, ես հեռանում եմ։ Եթե ժողովուրդը քվեարկում է նոր Սահմանադրություն ընդունելու օգտին, ես ստորագրում եմ խաղաղության համաձայնագիրը, մենք վավերացնում ենք այն, իրականացնում խաղաղության օրակարգի մի քանի կետեր (TRIPP, սահմանների բարդ հատվածների սահմանազատում), և ես հեռանում եմ։

Ուզում եք ինձ հեռացնել՝ ես առաջարկել եմ, թե ինչպես կարելի է ինձ հեռացնել։ Ապացուցեք, որ ուզում եք ինձ հեռացնել։

Եթե հրաժարվեք, ուրեմն պետք է գործի դնել բուլդոզերը, և մենք կգնանք արտահերթ ընտրությունների, որոնց արդյունքներով ներկայիս ընդդիմությունը չպետք է հայտնվի խորհրդարանում։ Եթե դուք ինձ չհեռացնեք, ես ձեզ կհեռացնեմ»,- պատասխանել է Փաշինյանը։

«Դուք չեք վերահսկում իրավիճակը։ Խնդիրն այն է, թե ով է ձեզ ասում։ Խնդրում եմ ձեր կիրթ և կառուցողական գործընկերոջը փոխանցել, որ նա էլ այստեղ չի կառավարելու։ Նա չի կարողանալու կառավարել Հայաստանում»,- նշել է Կարապետյանը։

 

Նմանատիպ նյութեր