1395 դիտում
15:42 25-11-2015
Վարդուհի Վարդերեսյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կայացել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Նիստն սկսվել է մեծանուն դերասանուհու հիշատակին մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով:
Իր ցավակցական խոսքում վարչապետ Աբրահամյանն ասել է. «ԽՍՀՄ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճանաչված ու սիրված դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը հանդիսացել է մեր բեմի դասականության խորհրդանիշը, հայ բեմի թագուհին և անզուգական Ջոնին: Նա այն եզակի դերասաններից էր, ով ունեցել է 57 երկար ու ձիգ տարիների բեմական բուռն գործունեություն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, կերտել է բազմաթիվ դերեր՝ մշտապես արժանանալով հանդիսատեսի սիրուն և համակրանքին: Մենք Հանրապետության Նախագահի հետ քննարկել ենք և որոշում ենք կայացրել, որ մեծ դերասանուհու աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում»:
Նիստում որոշվել է, որ Վարդուհի Վարդերեսյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ նոյեմբերի 27-ին՝ 12:00-14:00-ն, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, հուղարկավորությունը՝ նույն օրը, Կոմիտասի անվան պանթեոնում:
Նմանատիպ նյութեր
1276 դիտում
14:22 24-11-2015
Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ
1609 դիտում
17:38 24-11-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցավակցական խոսքը Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ
1147 դիտում
18:46 24-11-2015
Նախագահը ցավակցություն է հայտնել մեծանուն դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
550 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
760 դիտում
09:29 12-01-2025
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի