211652_close_icon

Նախագահը ցավակցություն է հայտնել մեծանուն դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ

views-count1228 դիտում article-date 18:46 24-11-2015
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վարդերեսյանների և Աբաջյանների ընտանիքին՝ հայ թատրոնի և կինոյի մեծանուն դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ: «Վարդուհի Վարդերեսյանը հայ բեմի այն վարպետներից էր, ով հայրենի մշակույթին տասնամյակների նվիրվածության, ստեղծած վառ և տպավորիչ կերպարների շնորհիվ վայելում էր հայրենակիցների սերն ու համակրանքը: Նրա կերտած հերոսներն ընդմիշտ կմնան հայ թատրոնի և կինոյի պատմության, ինչպես նաև արվեստի բազմահազար երկրպագուների հիշողության մեջ: Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Նմանատիպ նյութեր