211652_close_icon
views-count1258 դիտում article-date 14:22 24-11-2015

Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ

ԱԺ նախագահի խոսում ասված է. «Խորապես վշտացած եմ ժողովրդական արտիստուհի, տաղանդավոր դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ: Վարդուհի Վարդերեսյանի կյանքն իսկական նվիրում էր մշակույթին, մասնավորապես թատրոնին ու կինոյին, որտեղ խաղացած բազում անկրկնելի դերերով ու կերպարների ինքնատիպ մարմնավորումով նա զարգացրեց հայկական դերասանական արվեստի լավագույն ավանդույթները: Նա լուսավոր անհատականություն էր թե կյանքում, թե բեմում. այդպիսին էլ կմնա իրեն ճանաչողների հիշողության մեջ: Կորստի այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում եմ Վարդուհի Վարդերեսյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու նրա արվեստի մեծաթիվ երկրպագուներին՝ կիսելով բոլորի վիշտը»,- ասված է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձում:

Նմանատիպ նյութեր