Պետք է աշխատանքից հեռացնել բոլոր դատավորներին. Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը պահանջել է աշխատանքից ազատել երկրի բոլոր դատավորներին: Այս մասին տեղեկացնում է РИА «Новости -ն:
Հայտնի է, որ դատական համակարգի բարեփոխումների համար անհրաժեշտ է աշխատանքից հեռացնել մոտ 9 հազար դատավորի:
«Մենք կողմ ենք դատական համակարգի արմատական բարեփոխումներին, ինչը նշանակում է, որ Ուկրաինան հնարավորություն ունի ձեռք բերել նոր` ինը հազար դատավորների, ովքեր կարող են մասնակցել մրցույթին և ապացուցել, որ իրենք կոռումպացված չեն»,- հայտարարել է Յացենյուկը: