Ավտովթար՝ Արարատի մարզում․ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը․ մեկ հոգի հետազոտման նպատակով դիմել է «Արտաշատ» բժշկական կենտրոն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Արտաշատ քաղաքի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի հետազոտման նպատակով դիմել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գագիկ Առաքելյանը և Համլետ Մուշեղյանը։
Վթարի փաստով ՊԾ Արարարատի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականտերերի, վարորդների և հիվանդանոց դիմած քաղաքացու ինքնությունը։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։