211652_close_icon
views-count2005 դիտում article-date 12:27 16-11-2026

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը

Թուրքիայի ազգային «Turkish Airlines» ավիաընկերության բեռնափոխադրումների ծառայությունը՝ «Turkish Cargo»-ն հայտնել է, որ նոյեմբերի 15-ին իրականացրել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

«Aeroportist» ավիացիայի և օդային փոխադրումների ոլորտը լուսաբանող մասնագիտացված լրատվական հարթակը նշել է, որ տարածաշրջանային ղեկավարության և օպերացիոն թիմի համակարգմամբ իրականացված այս հատուկ չվերթը նպատակ ունի երկու երկրների միջև ապահովել արդյունավետ և հուսալի բեռնափոխադրումների՝ միաժամանակ ընդլայնելով ընկերության գլոբալ լոգիստիկ ցանցը։

Հիշեցնենք, որ 2026-ի մարտից «Turkish Airlines»-ը կանոնավոր չվերթներ է իրականացնում Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր