Դոնբասի հակամարտության պատճառով Ուկրաինան կորցրել է իր էկոնոմիկայի 1/4 մասը. Արսենի Յացենյուկ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը երկրի նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Դոնբասում հակամարտության հետևանքով Ուկրաինան կորցրել է իր էկոնոմիկայի 1/4 մասը:
«Պատերազմի պատճառով փակվել են հարյուրավոր ձեռնարկություններ, միևնույն ժամանակ մեզ հաջողվել է ավելի շատ հարկ հավաքել, քան նախորդ տարի»,-նշել է նա:
Ավելի վաղ Կիևը միայն Դոնբասում ռազմական գործողությունների տված վնասը գնահատել էր 4,6 մլրդ գրիվեն (ավելի քան 200 մլն դոլար):