Պորոշենկոն առաջարկել է Ուկրաինայի վարչապետ նշանակել Արսենի Յացենյուկին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է երկրի վարչապետ նշանակել գործող վարչապետ, «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկին:
Նշենք, որ Յացենյուկի «Ազգային ճակատն» ու «Պորոշենկոյի բլոկը» անցած կիրակի կայացած խորհրդարանական ընտրություններում հավաքել էին ձայների մոտ 22-ական տոկոսը, սակայն մեծամասնական տեղերի հետ միասին նախագահի ֆրակցիան զգալի գերազանցել է Ա. Յացենյուկի ֆրակցիային: