211652_close_icon
views-count32094 դիտում article-date 14:26 17-10-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում «Հարսնաքար» ռեստորանի դիմաց տեղի ունեցած ավտովթարից

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է [url=https://www.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/]Security Dream[/url]-ը՝ երեկ՝ հոկտեմբերի 16-ին, Երևանում Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց տեղի ունեցած Nissan և Վազ 2107 մակնիշի ավտոմեքենաների բախումից, ինչի հետևանքով «07»-ը կողաշրջվել էր: Ինչպես ավելի վաղ դեպք վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/16/67814/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոտեմբերի 16-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել էին Գորիս քաղաքի բնակիչ, 26-ամյա Տիգրան Հայրապետյանի վարած Nissan Teana մակնիշի 10 ՏT 055 համարանիշի և Երևանի բնակիչ, 49-ամյա Միքայել Ջալոյանի վարած Վազ 2107 մակնիշի 34 FԼ 141 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «07»-ը կողաշրջվել էր: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչ Գևորգ Սուքիայանն ու տեսուչ Արտակ Ավագյանը: Օպերատիվորեն էին ժամանել «Նաիրի Ինշուրանս» և «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Բացառիկ տեսանյութը՝ [url=https://www.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/]Security Dream Co. LTD[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր