117261 դիտում
12:31 21-02-2020
Խոշոր ավտովթար Երևանում. «Հարսնաքար» ռեստորանի դիմաց բախվել են Mercedes-ն ու Hyundai Elantra-ն. վիրավորներին առաջինը օգնության են հասել «Հարսնաքար»-ի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 38-ամյա Արթուր Ս-ի վարած Mercedes մակնիշի TAO 039.32 տարանցիկ համարանիշի և Երևանի բնակիչ՝ 56-ամյա Գևորգ Դ-ի վարած Hyundai Elantra մակնիշի 35 MM 768 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Hyundai-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին և շինությանը։
Վթարի հետևանքով Hyundai-ի վարորդ Գևորգ Դ-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 46-ամյա Նատալյա Շ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել «Հարսնաքար»-ի աշխատակիցները։
Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1459 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)