195764 դիտում
09:52 18-10-2017
Դաժան ու ողբերգական ավտովթար՝ Սևանի «Հարսնաքար» ռեստորանի մոտ. 37-ամյա բժիշկը Mercedes-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ բախվել է ռեստորանի ճաղավանդակներին, ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է ատրճանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Արսեն Բալայանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 82 ՏN 888 համարանիշի ավտոմեքենայով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 120 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ ավտոմեքենայով բախվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ճաղավանդակներին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ում քաղաքացիներն ու Սևանի շտապօգնության բժիշկները հայտնաբերել են մեքենայից դուրս, ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են Սևանի հիվանդանոց, որտեղ, սակայն, գիտակցության չգալով՝ մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է նույն բաժնի քննիչ Ռազմիկ Բոշյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված տարածքում ուժեղացված ծառայություն էին կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Արթուր Երվանդյանն ու Տիգրան Մարգարյանը, որպեսզի քննչական խումբը կարողանար դեպքի վայրում զննություն կատարեին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ա. Բալայանը աշխատում էր Վանաձորի պոլիկլինիկայում և ծննդատանը և նա վերադառնալիս է եղել եղբոր աղջկա հարսանեկան արարողությունից։
Դեպքի վայր ժամանած մի քանի հոգի էլ ասում էին, որ 1 տարի առաջ այս օրը Վանաձորի ծննդատանը ծննդկան էր մահացել, ում հարազատները կնոջ մահվան մեջ մեղադրում էին Ա. Բալայանին։ Վերջինս ամուսնացած էր, խնամքին ուներ 3 երեխա։
Ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է նաև ատրճանակ, որը քննիչի կողմից առգրավվեց։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
14953 դիտում
17:24 12-12-2024
Երևանում թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի տունը, հափշտակել են խոշոր չափի գումար