211652_close_icon
views-count70463 դիտում article-date 15:25 08-06-2016

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ «Հարսնաքար» ռեստորանի մոտ տեղի ունեցած Hyundai-ի և ՊՆ УАЗ-ի բախումից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամսդրել է Security Dream [url=https://web.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/?fref=ts]ընկերությունը[/url], որով երևում է, թե ինչպես է տեղի ունեցել Hyundai-ի և ՊՆ УАЗ-ի ավտովթարը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Hyundai-ի վարորդը, ով չի զիջել գխավոր ճանաապարհով երթևեկող УАЗ-ին, ինչից հետո էլ տեղի է ունեցել բախումը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/07/87294/]հայտնել[/url] էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 7-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Աճառյան պողոտա և Բաբաջանյան փողոցի խաչմերուկում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել էին Hyundai Sonata մակնիշի 34 ZZ 211 համարանիշի և УАЗ 31512 մակնիշի ՊՆ 1017 Մ համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Բախման հետևանքով УАЗ-ն էլ բախվել էր խաչմերուրուկում տեղադրված էլեկտրասյանը: Վիրավորներին օգնության էին հասել քաղաքացիները: Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի Բացառիկ տեսանյութը՝ [url=https://web.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/?fref=ts]Security Dream[/url]-ի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր