Փախստականների ճամբարներում Facebook կլինի. Մարկ Ցուկերբերգ
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ իր ընկերությունը կաջակցի ՄԱԿ-ին` փախստականների ճամաբարներում ինտերնետի ապահովման հարցում: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Ցուկերբերգը նշել է, որ ինտերնետը մարդու իրավունքների իրականացման հիմնական նախապայմաններից մեկն է, հավելելով, որ այն կնպաստի նաև սոցիալական ցանցում նոր օգտվողների ներգրավմանը:
«Մենք բոլորս ենք հաղթում, երբ կապված ենք միմյանց հետ», - ասել է նա:
Սոցցանցի հիմնադիրը չի ճշտել, թե որտեղ և ինչպես է աշխատելու Facebook-ը փախստականների ճամբարներում: