Գերմանիայում ամանորյա տոներին արգելվել են հրավառությունները փախստականների ճամբարներում
Գերմանիայի որոշ քաղաքների իշխանություններն արգելել են տոներին փախստականների ճամբարներում հրավառություններ կազմակերպել, գրում է Frankfurter Allgemeine Zeitung թերթը:
Իշխանությունները բացատրել են, որ որոշումը կայացվել է ոչ միայն անվտանգության նկատառումներից ելնելով, այլև նրա համար, որ պատերազմի թոհուբոհի միջով անցած փախստականներից շատերը հոգեբանական խնդիրներ ունեն:
«Նրանց համար, ովքեր ռազմական գործողությունների գոտիներից են եկել, պայթյուններն ասոցացնում են ավելի շատ կրակոցների ու ռումբերի հետ, քան տոնական հրավառության: Իսկ դա ավելի շատ հոգեբանական ճնշում կգործադրի նրանց վրա և խուճապ կառաջացնի»,-ասում է րնսբերգ քաղաքի իշխանության ներկայացուցիչ Կրիստոֆ Սոբբելերը: