211652_close_icon
views-count6585 դիտում article-date 23:38 07-02-2016

Facebook-ի շնորհիվ Մարկ Ցուկերբերգը 23 տարեկանում դարձավ երկրագնդի ամենաերիտասարդ միլիարդատերը

«Facebook»-ն ամենամեծ սոցիալական կայքերից մեկն է։ Այն ստեղծվել է 2004թ.-ի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգի և նրա ընկերնրի՝ Էդուարդո Սավերինի, Դաստին Մոսկովիցի, Քրիս Հյուզի կողմից Հարվորդի համալսարանում սովորելու տարիներին։ Սկզբնական շրջանում կայքն անվանվել է «Thefacebook» և հասանելի է եղել միայն Հարվորդի համալսարանի ուսանողների, իսկ հետագայում նաև բեստոնյան այլ բուհերի սաների համար։ Սկսած 2006թ.-ի սեպտեմբերից կայքը հասանելի է դառնում աշխարհի բոլոր 16 տարեկանը լրացած մարդկանց համար, ովքեր ունեին էլեկտրոնային հասցե։ Տվյալ պահին «Facebook»-ը ամենաշատ այցելվող 5 կայքերի ցուցակում է։ 2014թ.-ի տվյալներով «Facebook»-ի օգտատերերի թիվը անցնում էր 1,32 միլիարդի սահմանը և աճում ժամ առ ժամ։ 2015թ.-ի օգոստոսի 24-ին կայք մուտք գործողների թիվը անցավ մեկ միլիարդի սահմանը։ 810 միլիոնից ավել մարդ ամեն օր օգտագործում է «Facebook»-ի բջջային հավելվածը։ Այս կայքի շնորհիվ Մարկ Ցուկերբերգը 23 տարեկանում դարձավ երկրագնդի ամենաերիտասարդ միլիարդատերը։

Նմանատիպ նյութեր