«Մանչեսթեր Յունայթեդը» Իբրահիմովիչի շնորհիվ նվաճեց Անգլիայի Սուպերգավաթը. տեսանյութ
Դրամատիկ ավարտ ունեցավ Անգլիայի Սուպերգավաթի համար հանդիպումը. երկրի չեմպիոն «Լեսթերի» ու գավաթակիրը «Մանչեսթեր Յունայթեդի» մինչև:
Հանդիպման առաջին խաղակեսի 32-րդ րոպեին մանկունյանցիների կիսապաշտպան Լինգարդը մրցակցի մի քանի պաշտպանների շրջանցելով, գրավեց «Լեսթերի» դարպասը:
2-րդ խաղակեսի 52-րդ րոպեին «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին` օգտվելով Ֆելայնիի կոպիտ սխալից, հավասարեցրեց հաշիվը:
Սակայն վերջին խոսքը մնաց մանկունյացիների հաշվին. 83-րդ րոպեին Զլաթան Իբրահմովիչը գլխի հարվածով գրավեց Շմեյխելի պաշտպանած դարպասը` 2:1 և այդ հաշիվը անփոփոխ մնաց մինչև հանդիպման ավարտը:
«Մանչեսթեր Յունայթեդը» Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ նվաճեց առաջին տիտղոսը` հռչակվելով Անգլիայի Սուպերգավաթակիր:
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միայն խաղի վերջին վայրկյաններին խաղադաշտ մտավ:
Անգլիայի Սուպերգավաթ
«Լեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2
Ջեյմի Վարդի, 52 - Ջեսի Լինգարդ, 32, Զլատան Իբրահիմովիչ, 83