Սամվել Ալեքսանյանի և պարսիկների համագործակցության արդյունքում «սիթիներում» հայտնվել է անհայտ ծագման կաթնամթերք, հիմնականում՝ թթվասեր. «Իրատես de facto»
«Իրատես de factoն» գրում է. «Որոշ գործարարների մտքի «թռիչքն» անսահման է: Նրանք բոլոր հնարավոր ձևերով ու մեթոդներով կարող են անգամ ողջ ազգին մեկ վայրկյանում թունավորել, եթե իմանան, որ դրա արդյունքում մի կլորիկ գումր «ճանկը» կգցեն: Այս դասին է պատկանում պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով անընդհատ հայտարարում է, թե սեփական կնոջ հաշվին է ապրում:
Մեր տեղեկություններով, հիշյալ գործարարի և պարսիկների համագործակցության «արգասիքն» են «սիթիներում» հայտնված կաթնամթերքի որոշ տեսականիներ, հիմնականում՝ թթվասեր, որոնք անհայտ ծագման են:
Ավելի պարզ ասած՝ պարսիկները հումքը բերում են, իսկ Լֆիկը՝ «տարայավորում» է : Թե հանրությունն ինչպե՞ս պիտի հասկանա, որ ֆիրմայի կաթնամթերքն է, մեր աղբյուրն ասաց, որ շատ հաճախ պատահում է անծանոթ տուփով, իբր հայաստանյան արտադրության թթվասեր, որի «ֆիրմայի» մասին գրեթե ոչ ոք չգիտի»: