Իր «արտադրած» վիսկին սպառող ոչ անհայտ Սամվել Ալեքսանյանը «ծավալվել» է նաև պարսից կողմերում. Իրատես de facto
«Ասում են, թե Իրաքի Քիրկուկի քրդական հատվածում իր բիզնես-ծրագրերն առաջ տանող, այնտեղ նաև իր «արտադրած» վիսկին սպառող ոչ անհայտ Սամվել Ալեքսանյանը «ծավալվել» է նաև պարսից կողմերում, սակայն հանդիպել է ֆունդամենտալ Իրանի համապատասխան մարմիններին, նա փորձել է Պարսկաստան տանել բավականին մեծ քանակությամբ վիսկի, սակայն «սառել» է, և այժմ գումարային լուրջ դեբոշների մեջ է, քանզի Իրանում արգելվում է ոգելից խմիչքների օգտագործումը, էլ առավել ներմուծումը, ու հիմա իրեն հատուկ աճպարարությամբ Աժ պատգամավորը փորձում է դուրս գալ բավականին բարդ իրավիճակից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։