211652_close_icon
views-count38300 դիտում article-date 18:41 26-10-2015

«Գաի պլաշչադկա» է տեղափոխվել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբոր որդու՝ թաղապետ Արտակ Ալեքսանյանի Nissan-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հոկտեմբերի 23-ին տեղեկություն էր տարածել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Գրիգոր Միտոյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք էր տեղափոխվել 4 տրանսպորտային միջոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր հայտնի է դարձել, որ Lexus մակնիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի բնակիչ Վահագն Կարապետյանը, իսկ Nissan մակնիշի 009 ԼՍ 01 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Անդրանիկի 74 շենքի բնակիչ, 41-ամյա Արմեն Իգնատևոսյանը, ով, ըստ նախնական տեղեկությունների, Սարյան փողոցի 4 շենքի դիմաց բախվել է Lexus-ին, այնուհետև՝ կայանված վիճակում գտնվող Հրազդան քաղաքի բնակիչներ Աշոտ Բակլաչիյանին պատկանող Mercedes մակնիշի 96 PO 996 համարանիշի և Հարություն Հարությունյանին պատկանող Վազ 2106 մակնիշի 04 ԼR 072 համարանիշի ավտոմեքենաներին: [color=#EF2929]Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Nissan-ը սպասարկում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբոր որդուն՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանին: [/color] Ավելի հաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/23/68475/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 22-ին Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Գրիգոր Միտոյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք էր տեղափոխվել 4 տրանսպորտային միջոց, որոնց մեջ էր նաև Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գրանցված Nissan մակնիշի 009 ԼՍ 01 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված ավտոմեքենաները Սարյան փողոցում հայտնվել էին վթարի մեջ, իսկ վարորդները միմյանց էին մեղադրել: Որ մեքենան էր կայանված եղել, որը՝ ընթացքում, պարզ էր լինելու մի շարք փորձաքննություններից հետո: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր