Էլթըն Ջոնը ուկրաինացի բիզնեսմեններին կոչ է արել աշխատանքի ընդունել միասեռականներին
Հայտնի երգիչ Էլթըն Ջոնը ելույթ է ունեցել Ուկրաինայում գործարար ֆորումի ժամանակ և կոչ է արել ուկրաինացի գործարարներին աշխատանքի ընդունել միասեռականներին: Միասեռականների իրավունքների հայտնի պաշտպանը նշել է. որ «միասեռականների իրավունքների խախտման քաղաքականությունը խանգարում է տնտեսական զարգացմանը», գրում է AP-ն: Նա մատնանշել է հետազոտության արդյունքներ, որոնք ցույց են տալիս, որ այնպիսի երկրներում, որտեղ պաշտպանված են միասեռականների իրավունքները, ունեն ավելի բարձր ՀՆԱ:
Նրա խոսքով, օրենքները, որոնք պաշտպանում են մարդկանց իրավունքները բարոյական առումով ոչ միայն ճիշտ են, այլ նաև տրամաբանական բիզնեսի զարգացման տեսանկյունից: