211652_close_icon

Մակրոնը Թրամփի որոշումից դժգոհ գիտնականներին ու բիզնեսմեններին առաջարկել է տեղափոխվել Ֆրանսիա

views-count9733 դիտում article-date 23:30 02-06-2017
Ֆրանսիայի նախագահը ծայրահեղ դժգոհ է Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին Դոնալդ Թրամփի կայացրած որոշման պատճառով: Այս մասին գրում է «Life.ru»-ն: «Մենք բոլորս պետք է կիսենք պատասխանատվությունը. կրկին մեծ դարձնենք մեր մոլորակը,- թվիթերյան իր էջում գրառում է կատարել Ֆրանսիայի նախագահը, այդպես է նա մեկնաբանել ԱՄՆ-ի դուրս գալը կլիմայի փոփոխությունների մասին Փարիզյան համաձայնագրից: Բացի այդ, Մակրոնը Թրամփի որոշումից դժգոհ գիտնականներին, բիզնեսմեններին ու ինժեներներին առաջարկել է Ֆրանսիա տեղափոխվել միասին լուծել շրջակա միջավայրին վերաբերող խնդիրները:

Նմանատիպ նյութեր