Էլթոն Ջոնը ամուսնացել է ընկերոջ հետ
Էլթոն Ջոնն ու նրա զուգընկեր Դևիդ Ֆերնիշը պաշտոնապես ձևակերպել են իրենց հարաբերությունները:
Ջոնն ու Ֆերնիշն առաջին միասեռ զույգերից են, ովքեր իրենց քաղաքացիական ամուսնությունը գրանցել են դեռևս 2005-ին:
Դա հարաբերությունների մի ձև է, որը իշխանությունները պաշտոնապես ճանաչում են և դա օրինական միություն է համարվում:
Զույգն արդեն 2 որդի ունի` Զաքարին ու Էլայջան, որոնց փոխնակ մայրն է լույս աշխարհ բերել: