Թուրքիայի ափերի մոտ առագաստանավերի բախումից ներգաղթյալներ են մահացել
                        Էգեյան ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, երկու առագաստանավերի բախումից մահացել են սիրիացի 11 ներգաղթյալներ, այդ թվում՝ երեք երեխա: Եւս երեք սիրիացի փրկվել են: 5 մարդ որոնվում է: 
Նրանք փորձել են հասնել հունական Կոս կղզի:  Նշենք, որ վերջին տվյալներով՝ ամռան ընթացքում մի քանի տասնյակ հազարավոր սիրիացիներ Թուքիայից հասել են հունական կղզիներ: Ամեն օր Հունաստան է հասնում մոտ 1 հազար անօրինական ներգաղթյալ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

