Թուրքիայի ափերի մոտ սիրիացի ներգաղթյալներով նավ է խորտակվել. կան անհայտ կորածներ
Էգեյան ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, այսօր սիրիացի անօրինական ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել: Այս մասին հաղորդել է թուրքական Haber 7 հեռուստաալիքը:
Նախնական տվյալներով՝ ներգաղթյալներից առնվազն 4-ն անհետ կորել են, 9 հոգու հաջողվել է փրկել: Նավում եղել է 20-ից ավելի սիրիացի փախստական: Փրկարարները որոնում են անհետ կորածներին: