Թուրքիայի ափերի մոտ սիրիացի ներգաղթյալներով նավ է խորտակվել. կան անհայտ կորածներ
Թուրքական Anadolu գործակալությունը հայտնել է, որ Էգեյան ծովի ափերի մոտ սիրիացի անօրինական գաղթականներով նավ է խորտակվել:
Գործակալության փոխանցմամբ՝ 8 մարդ անհետ կորել է, իսկ 2 մարդու հաջողվել է փրկվել:
Ըստ տեղեկությունների՝ նավում գտնվող բոլոր սիրիացի ներգաղթյալներն անօրինական ճանապարհով էին փորձում հասնել Թուրքիա: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: