250 ապօրինի ներգաղթյալներ փոխադրող նավը կարծանվել է Լիբիայի ափերի մոտ
                        Մոտ 250 ապօրինի ներգաղթյալներ փոխադրող նավը խորտակվել է Լիբիայի ափերի մոտ: Այս մասին հաղորդում է Reuters  գործակալությունը: 
Նավաբեկությունը տեղի է  ունեցել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից արևելք ընկած Թաջուրա քաղաքի մերձակայքում:
Նախնական տվյալներով՝ նավում գտնվել են աֆրիկացի ներգաղթյալներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմել կանայք:
Զինվորականներին հաջողվել է փրկել միայն 26 մարդու: Իշխանությունները դժվարանում են նշել զոհերի ստույգ թիվը, քանի որ շատ դիակներ դեռ դուրս չեն բերվել ծովից:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

