2088 դիտում
09:08 05-08-2015
Հայաստանի միջազգային պահուստները նվազել են ավելի քան 50 միլիոն դոլարով. ՀԺ
«Հայկական ժամանակը» գրում է. «Հայաստանի միջազգային պահուստները, որոնք գտնվում են ՀՀ կենտրոնական բանկի տնօրինության ներքո, կրկին սկսել են նվազել: Միայն այս տարվա հուլիս ամսվա ընթացքում մեր միջազգային պահուստները նվազել են ավելի քան 50 միլիոն դոլարով:
Եթե հունիսի 1-ի դրությամբ մեր միջազգային պահուստներում առկա էր 1 մլրդ 598 մլն դոլար, ապա հուլիսի 1-ի դրությամբ` 1 մլրդ 546 մլն դոլար: Պահուստների ամենացածր մակարդակը այս տարի եղել է փետրվարին 1 մլրդ 261 մլն դոլար: Սակայն եվրոբոնդերի թողարկումից ստացված արտարժույթը տեղափոխվեց միջազգային պահուստներ: Ստացվեց, որ մեր արտաքին պարտքը ավելացավ, բայց ավելացան նաև միջազգային պահուստները: Հիմա մեր արտաքին պարտքը շարունակում է աճել, իսկ պահուստները, դրան զուգահեռ, նվազում են»:
Նմանատիպ նյութեր
3456 դիտում
09:07 08-04-2016
Վերջին մեկ ամսում Հայաստանի միջազգային պահուստները նվազել են 59 միլիոն դոլարով. «Ժողովուրդ»
1596 դիտում
08:18 02-12-2014
ՀՀ համախառն միջազգային պահուստները 31%-ով նվազել են. 168 ժամ
Այս բաժնից
2239 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2035 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2041 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»