3453 դիտում
09:07 08-04-2016
Վերջին մեկ ամսում Հայաստանի միջազգային պահուստները նվազել են 59 միլիոն դոլարով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա ապրիլի մեկի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 1 միլիարդ 621 միլիոն 900 հազար դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից։ Այսպիսով պետք Է արձանագրենք, որ վերջին մեկ ամսում Հայաստանի միջազգային պահուստները նվազել են 59 միլիոն դոլարով։ Իսկ անցած տարվա դեկտեմբերի համեմատ ՀՀ միջազգային պահուստները նվազել են 150 մլն դոլարով։
Դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պահուստները եղել են 1 միլիարդ 771 միլիոն 200 հազար դոլար։ Միևնույն ժամանակ հարկ Է նշել, որ աճել Է Հայաստանի պետական պարտքը։ Այս տարվա մարտի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը հասել Է 5 միլիարդ 196 միլիոն 100 հազար դոլարի։ Այս տարվա անցած երեք ամիսների ընթացքում պետական պարտքը աճել Է մոտ 120 մլն դոլարով։ Ի դեպ, առավել արագ աճում Է Հայաստանի արտաքին պարտքը։ Մարտի 31-ի դրությամբ այն հասել Է 3 միլիարդ 917 միլիոն 900 հազար դոլարի՝ երեք ամսում աճելով մոտ 80 մլն դոլարով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2085 դիտում
09:08 05-08-2015
Հայաստանի միջազգային պահուստները նվազել են ավելի քան 50 միլիոն դոլարով. ՀԺ
2995 դիտում
10:38 30-08-2018
Թավշյա հեղափոխության օրերին միջազգային պահուստները կտրուկ նվազել են․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
2224 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2017 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2023 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»