1566 դիտում
08:18 02-12-2014
ՀՀ համախառն միջազգային պահուստները 31%-ով նվազել են. 168 ժամ
«168 ժամ» թերթը գրում է, որ ըստ դրամագետ և ֆինանսական խորհրդատու Արմեն Փափազյանի կարծիքի՝ դրամի կտրուկ արժեզրկումն իրոք առնչվում է միջազգային շուկային, նաև՝ տարածաշրջանային տնտեսական ու քաղաքական որոշ խնդիրների, բայց դա չի նշանակում, թե դրամական քաղաքականության մեջ ամեն ինչ նորմալ է, և այնտեղ լուրջ խնդիրներ չունենք:
Հայաստանի Կենտրոնական բանկը սրանից առաջ հաճախ է շրջանցել արժեզրկման վտանգներ, բայց այս անգամ թույլ տվեց, որ այն տեղի ունենա: Պատճառները տարբեր են, որոնցից մեկն այն է, որ 2013-ի սեպտեմբերից մինչև 2014-ի սեպտեմբեր, այսինքն՝ վերջին մեկ տարվա ընթացքում, Հայաստանի համախառն միջազգային պահուստները 31%-ով նվազել են (2430.6 միլիոն ԱՄՆ դոլարից՝ մինչև 1663.1 միլիոն ԱՄՆ դոլար): Սա նշանակում է, որ Հայաստանի ԿԲ-ն դեռ պահուստներ ունի, բայց և այնպես անհրաժեշտ է գտնում ավելի զգույշ ձևով օգտագործել այդ պահուստները:
ԿԲ-ն ավելի թույլատրողական քաղաքականություն է վարում, որովհետև Հայաստանի արտարժութային իրավիճակը տարբեր լուրջ խնդիրներ ունի, և Հայաստանն այդ պահուստների լուրջ կարիքն ունի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1366 դիտում
09:44 27-02-2015
Հունվարին ՀՀ միջազգային պահուստները նվազել են՝ դառնալով 1մլրդ 351 մլն. ՉԻ
2055 դիտում
09:08 05-08-2015
Հայաստանի միջազգային պահուստները նվազել են ավելի քան 50 միլիոն դոլարով. ՀԺ
3423 դիտում
09:07 08-04-2016
Վերջին մեկ ամսում Հայաստանի միջազգային պահուստները նվազել են 59 միլիոն դոլարով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1405 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»